HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել են ջրային տարածքներում որսի չափաքանակները

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը այս տարվա հունվարի 20-ին հրաման է ստորագրել 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը: Հրամանում սահմանվել են որսի հետևյալ չափաքանակները.

1) Կարաս` մինչև 100 տոննա,

2) Ծածան` մինչև 100 տոննա,

3) Խեցգետին` մինչև 3600 տոննա:

Հրամանով հանձնարարվել է բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

Իսկ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է.

1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

Հրամանի կատարաման հսկողությունը կիրականացնի բնապահպանության նախարարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter