HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանման կապակցությամբ, մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում Հանրապետության իշխանություններին:

Դատապարտում ենք տեղի ունեցողը, իբրեւ Հայաստանում անօրեն, անպատիժ կամայականության ծավալման բացառիկ դրսեւորում` երեւույթ, որ մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ գոյություն ունենալով հանդերձ, 1998 թվականից ի վեր աննախադեպ ծավալների է հասել, եւ այսօր միանշանակ վտանգ է ներկայացնում Հայոց պետականության ուղուն ու արժեքներին:

Կոչ ենք անում Հանրապետության Նախագահին եւ Վարչապետին` հավատարմություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության սկզբունքներին, եւ անսալով բանականության ու բարոյականության թելադրանքին` ետ կանգնել երկիրը դեպի միջնադարյան բռնապետություն տանող այս եզերքից: 
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ բռնարարքներ կիրառելու, խրախուսելու, հրարելու, մշակելու կամ կոծկելու գործելակերպը, եւ վերադառնալ քաղաքակիրթ հասարակությանը հարիր վարքագծի:

Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում Ալեքսանդր Արզումանյանին ու նրա ընտանիքին` փորձության այս պահին ցուցաբերած զուսպ կեցվածքի ու քաղաքացիական արիության համար:

Արմեն Խարազյան 
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախկին Դեսպանորդ-նախարար 
ՀՀ ԱԳՆ Ռազմա-քաղաքական վարչության նախկին պետ

Արսեն Գասպարյան 
ՀՀ ԱԳՆ նախկին Խոսնակ

Արման Գրիգորյան 
Ուիլլիամ եւ Մերի Քոլեջի դասախոս, (Վիրջինիա նահանգ, ԱՄՆ) 
ՀՀ Արտաքին ծառայության համակարգի նախկին աշխատակից

Հասմիկ Հարությունյան 
ՀՀ Արտաքին ծառայության համակարգի նախկին աշխատակից

Ինչպես նաեւ Հայաստանի պետական ծառայության համակարգի տասնյակ այլ նախկին աշխատակիցներ

Մայիսի 9, 2007

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter