HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն

2007թ. մայիսի 5-ին խուզարկություններ տեղի ունեցան «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում, շարժման ղեկավարներից նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաեւ նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում։ Վերջիններս մեղադրվում են ֆինանսական միջոցների լվացման մեջ։

Մայիսի 7-ի կեսգիշերին Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Կենտրոն» մեկուսարանում։

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հասարակական-քաղաքական ակտիվ զարգացումների ընթացքում ԿԳԲ-ական մեթոդներով՝ գաղտալսումների, ուժի ցուցադրմամբ ուղեկցվող ձերբակալությունների միջոցով փորձում են ահաբեկել եւ լռեցնել քաղաքական այլախոհությունը։

Սա վերջին տարիների հայաստանյան ներքաղաքական զարգացումների տրամաբանական շարունակությունն է։ Դրանք դրսեւորվեցին «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի չարդարացված խիստ դատապարտմամբ ու Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանավորմամբ։

Ինչպես Ալեքսանդր Արզումանյանը, որի ձերբակալման քաղաքական դրդապատճառները ակնհայտ են, այնպես էլ թվարկված մյուս կալանավորվածները քրեական հետապնդման են ենթարկվում իրենց ծավալած հասարակական ու քաղաքական գործունեության եւ գաղափարների համար։

Մտահոգված լինելով Հայաստանում քաղաքական հետապնդումների շարունակականությամբ, ներքոստորագրյալներս, ճանաչում ենք նրանց քաղբանտարկլյալներ եւ հայտարարում քաղբանտարկյալների պաշտպանության խմբի ստեղծման մասին։

Խումբը հետամուտ է լինելու ինչպես Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ քաղաքական այլախոհության դեմ ուղղված ցանկացած հետապնդման բացառմանը եւ նման գործողությունների պատճառների վերացմանը։

«Չորսի պաշտպանության խումբ»

Ավետիք Իշխանյան 
Գայանե Մարկոսյան 
Ամալյա Կոստանյան 
Վարդան Հարությունյան 
Արթուր Սաքունց 
Էդիկ Բաղդասարյան

09.05.07

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter