HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակահայկական բանաձևերից մեկն ընդունվեց, մյուսը՝ ոչ

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվեցին ԼՂՀ հակամարտությանը վերաբերող բանաձեւերը, որոնցից մեկը քվեարկության արդյունքում մերժվեց, մյուսը՝ ընդունվեց:

Խորհրդարանական վեհաժողովի անդամները քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձեւը:

Իսկ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Միլիցա Մարովիչի բանաձեւն քվեարկությամբ ընդունվեց:

Ինչպես հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի հաղորդագրությունը, հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:

Մեկնաբանություններ (1)

Kevork
Screw PACE that idiotic group of turkophile European clowns. I hope the EU gets destroyed.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter