HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն: 

Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաև Հարավային Կովկասի հարակից երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter