HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած շաբաթը առաջնագծում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: «ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել»,- գրում է նախարարությունը՝ հավելելով, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանություններ (1)

ani
is it true, that minister's- and MP's and other rich sons haven't to go for Military Service ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter