HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ. «Արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ»

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /”AK” ինքնաձիգերից, “ДШК”  գնդացիրներից, “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /”ՀԱՆ-17”/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը»,- հայտնում է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter