HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա մսավաճառը

17-ամյա Մուրադ Հասեյանը 3 տարվա մսագործ է: Աշխատում է Երեւանի «Գումի» շուկայում:

Կողքի կրպակների աշխատողները կատակում են. «Իրան ի՞նչ կա, տեղի փող չի տալիս, տարածքն իրաննա»։ 

Մուրադը 10-րդ դասարանից  թողել է ուսումը, ասում է, որ չի սիրում սովորել: Սիրած առարկան, հիշում է, մաթեմատիկան էր, բայց թե ինչու լավ չսովորեց, դժվարանում է ասել:

Կենդանիների միս վաճառելը իր համար դարձել է սովորական, նրանց կտրտելը սովորական է, ասում է, որ ոչ մի բարդ բան չկա։ Ասում է` կենդանիներ սիրում է, սիրած կենդանին ձին է:

Հերմինե Վիրաբյան , ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter