HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետությունից արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը: 

Այդ թվում' արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter