HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության   շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև  որ շարունակվում են  անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ:  Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել դպրոցներ և մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև արդեն իսկ նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter