HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը լավացել է

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին` ժամը 20։00 ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է, այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։

Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։

ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։ Նշենք, որ խորհրդարանի ղեկավարը գտնվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում։

Մեկնաբանություններ (1)

lilit
ում է հետաքրքիր սրա առողջությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter