HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի 44-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Այս մասին տեղեյացնում է քննչական կոմիտեն: 

2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Վահագնի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Ն.Քոչինյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:  

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար: 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter