HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Երիցյանը նշանակվել է նախկին պաշտոնին, իսկ նոր նախարարության ղեկավար է դարձել Դավիթ Լոքյանը

Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության: 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը ազատվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից՝ նշանակվելով Արտակարգ իրավիճակների նախարար:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պորտֆելը, համաձայն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ավելի վաղ կնքված Քաղաքական համագործակցության համաձայնագրի, տրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter