HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծում նկատվել է լարվածության աճ

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- տեղեկացնում է նախարարությունը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter