HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Մարուքյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր առավոտյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն ուղարկել է «amicus curiae»՝ Գասպարիի գործով:

Այդ փաստաթղթով պատգամավորը ներկայացրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված՝ Վարդգես Գասպարիին կալանավորելու վերաբերյալ որոշման հակաիրավական բնույթը՝ շեշտադրելով հատկապես այն, որ կալանավորման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն բացակայել է, ավելին՝ կալանավորման որոշման հիմքերը որևէ կերպ չեն բխում ներպետական քրեական դատավարության իրավունքից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածից:

Է.Մարուքյանը նշել է, որ կալանավորման որոշումն ունի ոչ թե դատական քննությանն ամբաստանյալի ներկայությունն ապահովելու նպատակ, ինչպես որ դա նշվում է որոշման մեջ, այլ տվյալ դեպքում կալանքը կիրառվել է որպես պատիժ:

«Այսպիսով՝ վերաննքիչ դատարանից խնդրել եմ բեկանել կալանավորման որոշումը և անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին»,- եզրափակում է պատգամավորը:

Մանրամասները՝ վերոնշյալ փաստաթղթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter