HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվարին ՀՀ պետական պարտքն աճել է, միջազգային պահուստները՝ նվազել

Այս տարվա հունվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,086 մլրդ դոլար։ Մեկ ամսում այն ավելացել է 7,247  մլն դոլարով կամ 0,14%-ով։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության  տվյալները: 

Հայաստանի արտաքին պարտքը 4,32 մլրդ դոլար է, իսկ ներքինը՝ 765 մլն դոլար։  Ընդ որում՝ արտաքին պարտքի ավելի քան 3,843 մլրդ դոլարը  ՀՀ կառավարությանն է, իսկ 477,6 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։ 

2015-ի դեկտեմբերի վերջի համեմատ արտաքին պարտքն ավելացել է 2,299  մլն դոլարով, իսկ ներքինը՝ 3,705 մլն դոլարով։ 

Իսկ եթե հետ գնանք մեկ տարի առաջ, ապա՝ 2015-ի հունվարի համեմատ ՀՀ արտաքին պարտքն ավելացել է 633 մլն դոլարով կամ 17,1%-ով, իսկ ներքինը՝  95 մլն դոլարով կամ 14,2%-ով։ 

ՀՀ պետպարտքի աճին զուգահեռ նվազել են երկրի միջազգային պահուստները։ ՀՀ կենտրոնական բանկի տվյալնեը վկայում են, որ այս տարվա հունվարին Հայաստանի միջազգային համախառն պահուստները կազմել են 1,74 մլրդ դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 31 մլն դոլարով կամ 1,7%-ով։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են մոտ 1,739 մլրդ  դոլար։  ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հունվարի վերջին կազմել են 1,7 մլն դոլար։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ 

Դատելով Կենտրոնական բանկի արխիվային տվյալներից՝ մեկ տարվա համեմատությամբ ՀՀ միջազգային համախառն պահուստներն ավելացել են 389 մլն դոլարով կամ 28,8%-ով։ 

Հիշեցնենք, որ միջազգային պահուստների հիմնական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter