HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter