HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյանը ստորագրել է հաշտության համաձայնագիրը

Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ հաշտության համաձայնագիր է ստորագրել, որի շրջանակներում, որպես փաստաբաններին վճարված ծախս, Տաթևիկ Հակոբյանին է տրամադրվելու 2 մլն դրամ:

«Հետքի» հետ զրույցում Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց. «Խոսքը ընդհանուր հաշտության մասին չէ: Հաշտության համաձայնագիրը վերաբերում է փաստաբանի վճարի չափին: Ես տուժող կողմի հետ զրուցել եմ, իրենց համար ընդունելի տարբերակ է: Անկեղծ եմ ասում՝ ես էլ եմ հոգնել, տուժող կողմն էլ է հոգնել այս ամենից: Իսկ թե հետագայում կողմերը կհաշտվեն, թե չեն հաշտվի, դա արդեն մեր իրավասության մեջ չի մտնում»: 

Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ փաստաբանին վճարվելիք գումարը չի կարող դիտվել որպես վնաս. «Դա պետք է ներկայացվեր որպես դատական ծախս: Սակայն կար մտավախություն, որ այս ամբողջ պրոցեսը տարիներով կձգձգվի: Դա է պատճառը, որ Վարդան Պետրոսյանը նախընտրեց 2 մլն դրամը վճարել, քան դատարաններում տարիներով վիճարկել, որ տուժող կողմի ներկայացուցչի հայցը դատական ծախսին է վերաբերում, ոչ թե վնասին»:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանն այսօր ստորագրել է հաշտության համաձայնագիրը, տեքստը և կտրոնը իր մոտ է: Փաստաբանը նշեց, որ այսօր գումարի կտրոնը կհնաձնվի Հակոբյաններին: Վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող կողմից Տաթևիկ Հակոբյանը կկարողանա ստանալ 2 մլն դրամը:

Հիշեցնենք, որ տուժող Հակոբյանների ներկայացուցիչները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց էին ներկայացրել, որով պահանջում էին փաստաբանների ծառայությունների դիմաց իրենց վճարած 3 մլն 400 հազար դրամը։ Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը դերասան Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանին ու Հակոբյան ընտանիքի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին այսօր առաջարկել է հաշտության գալ ողջամիտ գումարի՝ 2 մլն դրամի շուրջ, ինչը ընդունելի է եղել երկու կողմերի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter