HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության փոխնախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային գործառնությունների գծով նախագահի առաջին տեղակալ Միշել Ֆուրեին:  Այս մասին տեղեկացնում էկառավարությունը:

Վարչապետը, համաձայն հաղորդագրության, գոհունակություն է հայտնել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ գործակցությունից և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը Հայաստանում: Իր հերթին Միշել Ֆուրեն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ «Սաուր» ընկերությունը հետաքրքրված է մեր երկրում գործունեությունը շարունակելու և ընդլայնելու հարցում: 
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter