HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 LIVES -ը և ICFJ լրագրողական միջազգային կազմակերպությունը հայտարարում են լրագրողական նոր մրցանակի մասին

100 LIVES նախաձեռնությունը եւ«Լրագրողների միջազգային կենտրոն» (International Center forJournalism, ICFJ) կազմակերպությունը  հիմնել են  լրագրողական նոր մրցանակ: Այս մասին տեղեկացնում է IDEA հիմնադրամի հանրային կապերի բաժինը.

«Սկզբունքային լուսաբանում» մրցանակը տրվելու է այն խիզախ լրագրողներին, որոնք տեղեկատվություն են ապահովում աշխարհի ամենավտանգավոր կետերից՝ կարեւորելով մարդասիրության հիմնախնդիրները: 

«Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ, «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը կշնորհի 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում։ 100 LIVES նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին հայերին փրկության ձեռք մեկնած խիզախներինեւ աջակցում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք նույն ոգով բարեփոխում են աշխարհն այսօր։

«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, ովքերանձնվիրաբար օգնում են մարդկանց։ Միանալով 100 LIVES նախաձեռնության «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիին՝ ICFJ կազմակերպությունը  Երեւանում կհայտարարի լրագրողական այս նոր մրցանակի հաղթողին։

«Չափազանց մեծ է այն  դերը, որ ժուռնալիստիկան ունի մարդկանց խնդիրները լուսաբանելու եւ մեղմելու գործում: Միջազգային լրագրողների՝ Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցածը լուսաբանելու պատրաստակամության եւ ջանքերի շնորհիվ՝ շատ- շատերը ոտքի ելան եւ միջամտեցին։ Նույն նվիրումը մենք այսօր տեսնում ենք Սիրիայում, Սուդանումեւ աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, ուր պատերազմ ու ավերածություններ են»,– ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

ICFJ կազմակերպությունը «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհելու է այն լրագրողին, որը դժվարին պայմաններում  բարձրացնում է մարդասիրության կարեւորհիմնախնդիրները՝ ներկայացնելով վատագույն իրադրության մեջ գտնվողներինեւիր ազնիվ ու անաչառ լրատվությամբ ոգեշնչում է գործել հանուն մարդկանց փրկության։

«ICFJ կազմակերպությունը պատիվ ունի համագործակցելու100 LIVES նախաձեռնության հետ՝ նպատակ ունենալով կարեւորել այն լրագրողների գործունեությունը, որոնք աշխատում են աշխարհի ամենաթեժ կետերում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այսպիսի նշանակալի ճանաչման արժանացնել լրագրողներին»,- նշել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը։

100 LIVES նախաձեռնության մասին

100 LIVES համաշխարհային նոր նախաձեռնության հիմքում Հայոց ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են խիզախ մարդկանց եւ հումանիտար հաստատությունների օգնության շնորհիվ։ Մեկ դար անց 100 LIVES նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

Ավելին

«Ավրորա» մրցանակի մասին

Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակիընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Ուիզելը, Օսկար Արյասը, ՇիրինԷբադինեւԼեյմաԳբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւօսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։
Ավելին

Լրագրողների միջազգային կենտրոնի մասին (ICFJ)

Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center forJournalism) լրատվության ոլորտի հեղափոխության առաջամարտիկներից է՝ ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հնարավորություններիեւ քաղաքացիներին ներգրավող բազմաթիվ ծրագրերով։ ICFJ-ի լրագրողների ու մեդիանախաձեռնությունների ցանցն արմատական վերափոխման է ենթարկում միջազգային լրատվության ասպարեզը։ Մենք հավատում ենք, որ ավելի լավ լրագրությունը հանգեցնելու է ավելի լավ կյանքի։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.icfj.org կայքը կամ կապ հաստատել Հանրության հետ կապերի գծով տնօրեն ՄայտեՖերնանդեսի  հետ 202-349-7636 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter