HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում, Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:

Միջոցառումներ են անցկացվելու մի շարք թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ ներգրավելով նաև երիտասարդությանը: Իրադարձությունը համակարգում է Արտաքին գործերի նախարարությունը: Սակայն դրա կազմակերպմանն իրենց մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները և Հայաստանի համայնքների միությունը: Ծրագրի ապահովման գործում իրենց ներգրավվածությունն են ունեցել Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դեսպանությունները՝ կազմակերպելով այս առիթով բազմազան միջոցառումներ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանականերում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter