HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական 7 ընկերություններ ներկայացնում են ոլորտի ձեռքբերումները՝ Դյուսելդորֆի «PROWEIN 2016» գինու և ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերությունների հետ համատեղ մարտի 13-15-ը մեկ միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է «PROWEIN՛2016» գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին: Այն Եվրամիության առաջատար և աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին այս տարի ներկայացված է շուրջ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից և որին սպասվում է 52 հազար մարդու այցելություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:  

Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում։

«Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին: Այս բոլոր քայլերն ուղղված են նաև ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։ 

Ամեն տարի, ցուցահանդեսից առաջ, փետրվարին տեղի է ունենում «MUNDUS VINI» միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություններ՝ «Ոսկեվազի Գինու Գործարան», «Վան Արդի» և «Արմենիա Վայն», արժանացել են 2-ական ոսկե և արծաթե մեդալների։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter