HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ դեսպանը հանդիպել է Բունդեսթագի նախագահին

Մարտի 15-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԳԴՀ Բունդեսթագի միջև առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջև կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter