HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկը» կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը

Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը «Յունիբանկը» նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին: Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը ներդրեց վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ «Յունիբանկում»  2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որից 50%-ը հաստատվել է:  2015թ.-ին «Յունիբանկի» վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221 հազար հայտ:  

ProtoCRM-ը, որը կներդնի «Յունիբանկը», պատկանում է CRM-համակարգերի նոր սերնդին և մշակված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի կողմից: ProtoCRM ամպային համակարգը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են մեծ քանակով հաճախորդներ ունեցող ընկերությունների մոտ, օրինակ` հաճախորդային բազայի վարումը մեկ համակարգում, վաճառքների ուղու կառուցում, անվճար և արդիական վերլուծության տրամադրում ցանկացած ժամանակ:

Protobase Loanstation մոդուլը (վարկավորման գործընթացի ավտոմատացում) թույլ կտա Յունիբանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Դրա հետ մեկտեղ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

 ««Յունիբանկը» Հայաստանում առաջին բանկերից մեկն էր, որ ամբողջությամբ ավտոմատացրեց սպառողական վարկավորման հայտերի ուսումնասիրման գործընթացը: Դա հնարավորություն տվեց մեզ շատ արագ և զգալի ընդլայնել մեր դիրքը սպառողական վարկավորման շուկայում: Անցում կատարելով ProtoCRM համակարգին, մենք լուծում ենք ադմինիստրատիվ և IT ծախսերի խնդիրը` պահպանելով համակարգի  բարձր որակի աշխատանքը: Մարտի մեկի դրությամբ մեր մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 188 հազարը», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter