HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 4,7%-ով աճել է. վիճծառայություն

Այս տարվա հունվար-փետրվարին, 2014 թվականի նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,7%-ով աճել է: Այս մասին է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)  ամփոփ ցուցանիշների հրապարակումը։

Ընդ որում, ըստ ԱՎԾ-ի,  արդյունաբերության և ծառայությունների ոլորտները գրեթե երկնիշ աճ են գրանցել։ Մասնավորապես՝.

Արդյունաբերական արտադրանքի ծավալը  կազմել է 194,1 մլրդ դրամ, աճը՝ 9,9%

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝  40,7 մլրդ դրամ, աճը՝ 2,5%

Շինարարության ծավալը՝  20,4 մլրդ դրամ, աճը՝ 2,1%

Ծառայությունների ծավալն (առանց առևտրի)՝ 173,7 մլրդ դրամ, աճը՝ 9,8%

Ըստ վիճակագիրների՝ տարվա առաջին երկու ամսում միայն ներքին առևտրաշրջանառությունն է անկում ապրել. Առևտրի շրջանառությունը ՝ 264,2 մլրդ դրամ, նվազումը՝ 1,8%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter