HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ է հաստատվել

Հայ կրթական հիմնարկության հաղորդագրությունը՝ նոր կրթաթոշակի մասին

Այսօր Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հաստատեց իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության  կրթաթոշակը: ՀԿՀ-ն այս կրթաթոշակը հայտարարել է պրոֆեսոր Հովհաննիսյանի կողմից ամբողջ կյանքի ընթացքում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության գործում անձնական մեծ ներդրումը ճանաչելու նպատակով: Այն նախատեսված է հայազգի տաղանդաշատ երիտասարդ գիտնականների համար, ովքեր նպատակ ունենՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնասիրել ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական ասպեկտներում, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության մեջ:

Այս տարի հայ ժողովուրդը նշեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մինչ օրս, Թուրքիան փորձում է լռության մատնել անցյալը՝ տարաբնույթ մարտավարական հնարքների միջոցով: Մինչդեռ, վերջինս այդ ընթացքում նաև միջազգային տարբեր համաձայնագրերի շրջանակներում շարունակում է օգուտներ քաղել: Փաստացի, այն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այդպիսով՝ չվերացնելով այդ ահռելի հանցագործության հետևանքները:

Ակնկալելով մարդու իրավունքների մերժման ու կորսված ժառանգության վերականգնման գործընթացի նոր փուլի մեկնարկը, անհրաժեշտությունէ առաջանում վերաքննության ենթարկել և ընդլայնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդողռազմավարություններն ումարտավարությունները: Վերջինս ենթադրում է հիմնարարհետազոտությունների ու բանավեճի խորացման շարունակական գործընթաց՝ միտված կորուստների փոխահտուցմանն ու մերժված իրավունքների վերականգնմանը: Հետևաբար, այդ հետազոտությունները պետք է միջոլորտային և համապարփակ մոտեցում որդեգրեն՝ ուսումնասիրելով կորուստների թե պատմական, թե ապագայի ազդեցությունները տարբեր տեսանկյուններից:

«Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձև հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երևույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող մասսայական բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ,- նշում է կրթաթոշակայի հանձնախմբի անդամ Նվարդ Մանասյանը,- Հայոց Ցեղասպանության դեպքում հարկ է մշակել և իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի վրա այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային բացասական, հաճախ նաև անդառնալի ազդեցությունը ու ըստ այդմ նաև գնահատել հատուցման ձևաչափն ու ծավալը»:

Այս կրթաթոշակը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել մի ամբողջ ազգին պատկանող ժառանգության լայն շրջանակը, ըստ այդմ նաև գնահատելով հատուցման ձևաչափն ու ծավալը, որի արդյունքները կհարստացնեն պետական, դիվանագիտական ու հանրային հարթակներում բանավեճի խորացումը: Հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները կարող են կրթաթոշակի պայմանների մասին լրացուցիչ տեղեկանալ՝ այցելելով ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կայքէջ:

Հիմնադրամի մասին՝

Այլ նախաձեռնությունների շարքում Հայ կրթական հիմնարկությունը ձեռք է մեկնել աշխարհի տարբեր վայրերում ապրող ուսանողներին: Այդ աջակցությունը հիմնականում հնարավոր է դարձել տարբեր կրթաթոշակային գումարների միջոցով, որոնք տնօրինվել են կամավորական հիմունքներով: Հիմնադրամը ստեղծվել է 1950 թվականին և վերջինիս հիմնական նպատակն է եղել (ա) աջակցել հայկական կրթական հաստատություններին; (բ) աջակցել աշխարհի տարբեր բուհերում ընդգրկված ազգությամբ հայ (նաև մասամբ) ուսանողներինև (գ) հիմնադրել հայկական կրթական ու մշակութային հաստատություններ և աջակցել վերջիններիս:

Ռիչարդ Հովհաննիսյանի մասին՝

Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքում և իր պատմագիտական կրթությանը հաջորդած ամբողջ շրջանում ուսումնասիրել է Հայոց և Մերձավոր Արևելքի պատմությունը: Իր աշխատանքների առյուծի բաժինը նվիրված է Ցեղասպանության և Առաջին Հանրապետության ուսումնասիրությանը:

1986 թվականին Ռ. Հովհաննիսյանը նշանակվել է ՀԿՀ-ի կողմից հովանավորված և Քալիֆորնիայի համալսարանում նոր հիմնադրված ժամանակակից հայոց պատմության ամբիոնի վարիչ: Ռ. Հովհաննիսյանը Գուգենհայմի անվան մրցանակակիր է, ով այն ստացել է իր բացառիկ հետազոտությունների համար և դրանով իսկ իր ավանդն է ունեցել հայագիտության առաջխաղացմանը:  Նա մինչ օրս հանդիսանում է մի շարք գիտական և քաղաքացիական կառույցների տնօրենների խորհուրդի անդամ: 2010-11 թվականներին Ռ. Հովհաննիսյանը արժանացավ Քալիֆորնիայի համալսարանի շրջանավարտների ընկերակցության «Լավագույն դասախոս» մրցանակին:

Կապ մեզ հետ՝

Երևանում՝ Արմինե Հարոյան, (374 10) 53 14 85, [email protected]

Գլենդեյլում՝ Վահագ Պետրոսեան, (818) 956 - 0423, [email protected]

Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կայքէջ՝

http://www.aefweb.org/scholarships/?page_id=1129

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter