HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարից հետո «Հարավկովկասյան երկաթուղին» հիշեցնում է անվտանգության կանոնները

Մարտի 17-ին՝ ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և՝ անտեսելով հերթապահի կարգադրությունները, հայտնվեց երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Չնայած արգելակմանը՝ բախումից հնարավոր չէր խուսափել: Մեքենայի վարորդը հոսպիտալացվեց:

Բախման արդյունքում և վերապրած սթրեսի հետևանքով՝ գնացքի մեքենավար Արսեն Տերտերյանը չկարողացավ շարունակել աշխատանքը, իսկ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքն ուշացվեց 1 ժ 15 ր, ինչը լրացուցիչ նյութական վնաս պատճառեց ընկերությանը:   

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների  պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:

Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը... 

Իր կողմից ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter