HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: 

Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»: 

Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների և հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter