HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայից արգելվել է ներմուծել ծաղկի մեծ խմբաքանակ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է անհատ ձեռներեց Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի տարածք: Այս մասին հայտնում է ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Ծաղիկների կարանտին բուսասանիտարական վիճակը պարզելու նպատակով ծառայության աշխատակիցները սահմանային վերահսկողության շրջանակներում իրականացրել են նմուշառում և ուղարկել այն միջատաբանական լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մեխակի ամբողջ խմբաքանակը վարակված է բույսերի կարանտին վնասատու համարվող արևմտյան ծաղկային թրիպսով: Ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը. այն ենթակա է ոչնչացման կամ հետ վերադարձման:

Արևմտյան ծաղկային թրիպսն ամբողջ աշխարհում համարվում է կարանտին վնասատու: Այն ունի ամերիկյան ծագում, համարվում է բազմակեր, վնաս է հասցնում գրեթե բոլոր բանջարաբոստանային կուլտուրաներին և նույնիսկ մրգատու ծառերին, ինչպես նաև դեկորատիվ բույսերին և ծաղիկներին: Թրիպսի պատճառած վնասների հետևանքով` որոշ բանջարային կուլտուրաների բերքատվության անկումը կարող է հասնել մինչև 90 տոկոսի: Մարդու կյանքին և առողջությանն այն վնաս չի հասցնում:

Վնասատուն համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կարանտին օրգանիզմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter