HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը

Մարտի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու հարևան երկրների կառավարությունների այլ անդամների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ շեշտեց. «Քիչ է Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բնորոշել միայն որպես բարիդրացիական: Այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և ժամանակի փորձությունն են անցել։ Այն ամենն, ինչը բնորոշում է հայ և վրացի ժողովուրդներին, սերտորեն շաղկապված է։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ»։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Միխեիլ Ջանելիձեն նշեց, որ սա որպես Վրաստանի նոր արտգործնախարար երկու ամսվա ընթացքում իր երկրորդ հանդիպումն է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, և այն լավ առիթ է՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Վրաստանի ԱԳ նախարարն ասաց, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են տարբեր ոլորտներում, և ընդգծեց, որ Վրաստանը պատրաստակամ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ փոխգործակցության առավել խորացման և ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր, անդրադարձ արվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, միջխորհրդարանական շփումներին, Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան մամլո հայտարարություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter