HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միացիր Կարինի մեր այցերին եւ «Ամրացրու արմատներդ» «Էյ Թի Փի»-ի հետ

Ուոթերթաուն – Հավանաբար, տեղյակ եք, որ Հայաստան Ծառատունկ Ծրագիրն («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) իր գործունեության 21 տարիների ընթացքում տնկել է շուրջ 5 միլիոն ծառ: Այս գարունը եւս բացառություն չէ, եւ տասնյակ հազարավոր լրացուցիչ ծառեր արդեն իսկ կանաչապատել են մեր երկիրը:

Գուցե, դեռ չեք հասցրել ծանոթանալ, թե ինչպես է իրականում գործում մեր Ծրագիրը: «Արդեն ունենք 3 տնկարան, որտեղ աճեցվում են Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում մեր կողմից տնկվող բոլոր ծառերն ու թփերը», - բացատրում է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը՝ շարունակելով. «Համայնքային ծառատունկերին անհրաժեշտ պտղատու եւ դեկորատիվ ծառերն աճեցվում են Կարին եւ Խաչփար գյուղերում գտնվող մեր տնկարաններում, մինչդեռ Մարգահովիտ գյուղի Միրաք ընտանիքի անվան տնկարանում աճեցվում են Անտառային ծրագրի շրջանակում օգտագործվող տնկիները: Այս տնկարանների շնորհիվ շուրջ 35 մարդ ապահովվել է հիմնական աշխատանքով, ինչը էապես նպաստում է համայնքի բարեկեցության ապահովմանը»:

«Տարիներ շարունակ, այցելությունները  տնկարաններ պարզապես «փակ» էին մնում լայն հանրության համար, սակայն Հիմնադրամի նոր ղեկավարությունը որդեգրել է հանրության համար առավել բաց եւ մատչելի լինելու ռազմավարություն: 2016 թ.-ի ընթացքում նախատեսում ենք բազմաթիվ այցեր Կարին գյուղում գտնվող  մեր տնկարան, որտեղ բոլոր հյուրերը կարող են շրջել մեր տնկարանում,  ուսումնասիրել աճեցվող  բուսատեսակներին, հանդիպել մեր նվիրյալ անձնակազմին եւ նույնիսկ սովորել ծառերի պատվաստման եղանակները», - նշում է «Էյ Թի Փի»-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը եւ հատուկ ընդգծում.  «Մենք ուրախ են բացել մեր դռները բոլորի առջեւ. լինի դա Հայաստան այցելող ընտանիք, «Դեպի Հայք» ծրագրի երիտասարդ կամավոր, թե տեղացի, ով իր ողջ կյանքն ապրել է  Հայաստանում»:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը միանան մեզ, հարցեր տան, սովորեն եւ պարզապես վայելեն մայր բնությունը: Մեր թիմը բավական փորձառու է եւ ներկայանալի, ինչում համոզվել են մեր նախորդ այցելունները», - հավելում է տիկին Փափելյանը: Այս տարի մենք առաջնորդվում ենք «Ամրացրու արմատներդ» կարգախոսով, որի հիմքում ընկած են շրջայցերն ու ծառատունկերը, որ կազմակերպվում են  թե՛ տեղում՝ Ձեր անմիջական մասնակցությամբ, եւ թե´ մեր վեբ-կայքի միջոցով»,- նշեց տիկին Փափելյանը:

Մեր առաջիկա այցերը նախատեսված են ապրիլի 29-ին, մայիսի 30-ին, սեպտեմբերի 5-ին, հոկտեմբերի 1-ին եւ նոյեմբերի 1-ին: Հնարավոր է նաեւ՝ լրացուցիչ օրեր սահմանվեն: «Էյ Թի Փի»-ն կոչ է անում հետաքրքված բոլոր անձանց կապ հաստատել   Ուոթերթաուն եւ Երեւան քաղաքներում գտնվող մեր գրասենյակների հետ՝ «Ամրացրու արմատներդ» խորագրով շրջայցերին եւ կանաչ ապագա ստեղծելու շարժմանը միանալու  համար:

1994թ-ից մինչ օրս «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելին քան 4.9 միլիոն ծառ, հիմնել է 3 տնկարան եւ 2 բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել է գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, ստեղծել է այգիներ եւ կանաչ գոտիներ՝ Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում: Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.armeniatree.org:

Ջեյսոն Սոհիգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter