HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը

Մարտի 31-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Սուսանա Մալկորային։
Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միջխորհրդարանական շփումների սերտացմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, մտքեր փոխանակեցին փոխգործակցության առավել զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ։ Այս առումով նախարար Նալբանդյանը Սուսանա Մալկորային տեղեկացրեց նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի մոտ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը նվիրված խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականների և ձեռնարկվելիք քայլերի մասին։
Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց՝ Արգենտինայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսևորումների համար։
Նախարար Նալբանդյանը Սուսանա Մալկորային հրավիրեց այցելել Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter