HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտենսիվ հրետակոծվել են Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է եղել: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց:
Շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արձակվել է 52 արկ:
Ըստ նույն աղբյուրի՝ ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter