HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սենոր Հասրաթյան. «Հայկական կողմը եւս երեք տանկ է շարքից հանել»

Հյուսիսում հայկական կողմը ևս երեք տանկ է շարքից հանել։ Այս մասին «Հետքին» հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Միաժամանակ հարյուրավոր կամավորներ են Հայաստանից մեկնել Արցախ, որտեղ նրանք միացել են Արցախից դիրքեր մեկնած ազատամարտիկներին։ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով Արցախում է, հայտնում է, որ հարավում իրավիճակը մնում է լարված։ «Մերոնք են նախահարձակ եղել՝ հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս։ Մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները»,- հայտնում է Է․ Բաղդասարյանը։

լուսանկարը՝ 2015թ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter