HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտերկրի ՀՀ քաղաքացիները դիմում են օմբուդսմենին

Հայաստանի Հանրապետությունում 
Մարդու Իրավունքների Պաշտպան 
Պարոն Արմեն Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 
Տիգրան Ջանոյանից (Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ)
Փոստային հասցեն՝ P.O. Box 4102 
Glendale, CA 91222

Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 
Կարո Կարապետյանից (Լոս Անջելես, Քալիֆորնիա, ԱՄՆ) 
Փոստային հասցեն՝ P.O. Box 4102 
Glendale, CA 91222

Մարդու Իրավունքների Հարգելի Պաշտպան

2007թ մայիսի 12 - ին Հայաստանի Ազգային Ժողովի Ընտրությունների հետ կապված մենք՝ ՀՀ Քաղաքացիներս, Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն գրավոր պահանջ ենք ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոոր Հյուպատոսին, կազմակերպել քվեարկություններ Քալիֆորնիայում և հարակից նահանգներում ապրող Հայաստանի Հանրապետեության քաղաքացիների ընտրելու իրավունքը ապահովելու համար։

2007թ մայիսի 12-ին, քվեարկությունների օրը, եկել ենք Լոս Անջելեսի հայաստանյան հյուպատոսարան քվեարկություններ կատարելու համար։

Սակայն, նշված օրը հյուպատոսարանը չի աշխատել եւ շենքի մուտքի մոտ փակցված հայտարարությունից տեղեկացել ենք, որ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների հետ կապված որեւէ քվեարկություններ չեն կազմակերպվելու ՀՀ Ընտրական Օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն։

Մեր կողմից արձանագրվեց ընտրելու իրավունքից զրկված լինելու փաստը եւ այդ առթիվ արվեց հայտարարություն։

Փաստորեն, Հայաստանի իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձինք հակասահմանադրական հիմնավորումներով եւ մեկնաբանումներով զրկեցին մեզ՝ Հայաստանի Քաղաքացիներիս, ինչպես նաև մեր նման Հայաստանից դուրս ապրող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքից։ Դրանով արգելելով երկրի պետական կառավարմանը մասնակցելու իրավունքից։

Միաժամանակ այդ պաշտոնատար անձինք Հայաստանում իրականացրին իշխանության բարձրագույն՝ օրենսդիր մարմնի, ձեւավորման գործընթաց՝ սահմանադրության 4-րդ հոդվածով հռչակված ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի անտեսմամբ։

Նույն պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասին տարբերակված մոտեցմամբ ճանաչեցին «բնակիչներ», որոնք հնարավորություն ստացան մասնակցելու քվեարկություններին, իսկ մյուս, առավել ստվար մասին՝ հարյուր հազարավոր Հայաստանից դուրս գտնվող ՀՀ Քաղաքացիներին՝ զրկեցին քվեարկություններին մասնակցելու հնարավորությունից։

Վերոգրյալից ելնելով եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 8-րդ կետով պահանջում ենք հանդես գալ երկրի Սահմանադրական Դատարանում Հայաստանից դուրս գտնվող մեր եւ հարյուր հազարավոր մյուս ՀՀ քաղաքացիներիս ընտրելու իրավունքը վերականգնելու պահանջով։ Այն է՝

-  Ճանաչել,

ՀՀ Ընտրական Օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետը եւ դրա հիման վրա ստեղծված նորմատիվ ակտերը՝ Սահմանադրությանը հակասող և առոչինչ,

2007թ մայիսի 12-ի քվեարկությունների արդյունքում Հայաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի որոշմամբ ստեղծված ՀՀ Ազգային Ժողովը որպես ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքով չձեւավորված եւ առոչինչ,

-  Բարձրացնել,

այն պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը, որոնց ուղղակի գործողությունների ու դիտավորությունների արդյունքում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներս զրկվել ենք ընտրելու եւ երկրի կառավարմանը մասնակցելու սահմանադրական մեր իրավունքից։

Կից ներկայացվում է

1. Պահանջը 2 թերթից 
2. Փոստային առաքման եւ ստացման կտրոնները 2 հատ 
3. Հայտարարությունը 1 թերթից 
4. 2007թ մայիսի 12-ին Լոս Անջելեսում արված հայտարարության տեսաերիզի պատճենը

ՀՀ Քաղաքացիեր

Տիգրան Ջանոյան 
Կարո Կարապետյան

28 մայիսի 2007թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter