HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք և դրամահավաք՝ Արցախի սահմանամերձ բնակչության համար

«Ջավախք» հայրենակցական միությունը հայտնում է, որ խստորեն դատապարտում է  Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ արկածախնդրական պատերազմի սանձազերծումը:

«Դրանով Ադրբեջանի պատեհապաշտ իշխանությունները կոպտորեն ոտնահարեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, 1994թ.-ի զինադադարի դրույթները, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և առաջադեմ մարդկության դավանած արժեքները: Սակայն ոսոխը սխալվեց իր հաշվարկների մեջ: Ռազմական գործողությունների այս 3 օրերը ևս մեկ անգամ ապացուցեցին վտանգի ժամին բռունցքվելու հայ ժաղովրդի բացառիկ հատկությունը:

Այս կարճ ժամանակահատվածում մեզ են դիմել հարյուրավոր Ջավախքցի երիտասարդներ, ովքեր պատրաստակամ են իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Հաղթանակի հավատով տոգորված՝ նրանք պատրաստ են շարունակել իրենց ծնողների գործը, ովքեր մարտնչեցին ու նահատակվեցին եղբայրական Արցախի սուրբ հողում»,- նշված է միության հայտարարության մեջ:

«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը սանձել ալիևյան վարչակարգի ռազմամոլությունը, իսկ հայ ժողովրդին՝ պահպանել տոկունություն և այս դժվարին պահին մեկ մարդու նման կանգնել հայրենի Արցախի կողքին:

«Ջավախք» հայրենակցական միությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նախաձեռնում է Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առաջին անհրաժեշտության իրերի և սննդամթերքի՝ հագուստ, հիգիենայի պարագաներ, երկար պահպանվող սննդամթերք (նպարեղեն, պահածոյացված սննդամթերք, քաղցրավենիք, ծխախոտ և այլն) հավաք:

Աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել «Ջավախք» հայրենակցական միության գլխավոր գրասենյակ (ք.Երևան, Չարենցի 70/8, հեռ. +37410 558288):
Միաժամանակ կազմակերպվում է դրամահավաք: Հավաքված ամբողջ գումարը նվիրաբերվելու է Արցախի սահմանամերձ համայնքներին: Բոլոր ցանկացողները կարող են կատարել փոխանցումներ հետևյալ բանկային հաշվին.
Ստացող՝ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ
Բանկ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 205004200007-1001 
Եվրո՝  20500 420000 71040
Դոլար՝ 20500 42000071020
Ռուբլի՝ 20500 42000071041

Նպատակ՝ փոխանցողի անուն, ազգանուն, և նշել ֆինասական աջակցություն Արցախի սահմանամերձ համայնքներին

Փոխանցման վերաբերյալ տվյալներն առավել մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter