HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

121 վիրավոր, 5-ը՝ ծայարահեղ ծանր, 10-ը՝ ծանր. ՊՆ բուժվարչության պետի հրապարակած վերջին տվյալները

Ղարաբաղաադրբեջանական քառօրյա հակամարտության հետևանքով այսօրվա դրությամբ 121 վիրավոր կա, որից 5-ը՝ ծայրահեղ ծանր, 10-ը՝ ծանր վիճակում: Մնացած վիրավորները թեթև են և առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն: Այսօր Կենտրոնական կլինիկական հոսպիտալում այս տվյալները հրապարակեց ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Բուժվարչության պետը նշեց, որ առ այսօր հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք է եղել: Մնացածները, ովքեր հասել են վիրահատական սեղանին, փրկվել են: Իսկ վիրավորները մեկ ժամում կամ ավելի շուտ տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ: Վիրավորներին հանել են սանիտարական ավիացիայով, և 90 տոկոսին ուղղաթիռներով հասցրել Երևանի կլինիկական հոսպիտալ:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հինգից երեքը ժամկետային զինծառայողներ են, չորրորդը՝ պայմանագրային, հինգերորդը՝  աշխարհազորային: Անդամահատել են 4 վիրավորի: Երկու պլաստիկ վիրահատություն են իրականացրել, որի արդյունքում զինվորների ստորին վերջույթները պահպանվել են:

Բուժվարչության պետը հավաստիացրեց, որ իրենց ունեցած բազան հերիքել է լուրջ բժշկական ապահովում կազմակերպելու համար, առայժմ սահմանափակվել են իրենց ունեցած բուժանձնակազմով, և բժիշկների խտացման անհրաժեշտություն չի զգացվել:

32 վիրավոր այս պահի դրությամբ Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում է, հիմնականում միջին, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գնտվող հիվանդները: Մնացածները՝ կայազորային հոսպիտալում:

Այսօրվա դրությամբ 5-6 հիվանդներ գտնվում են այլ կլինիկաներում զուտ նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար, որոնք, ըստ Կ. Խաչատրյանի, ավելի շատ կենտրոնական կլինիկական հոսպիտալում ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով են տեղափոխվել այդ հաստատություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter