HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Արցախի հիվանդանոցներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Իզմիրլյան», «Էրեբունի», «Սլավմեդ», «Արմենիա» հանրապետական, «Արամյանց» բժշկական կենտրոններում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ձևավորվել են մասնագիտական կամավոր խմբեր'  զինվորների կողքին լինելու պատրաստակամությամբ։ Սակայն, ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը. նախարարությունն այս աշխատանքներն իրականացրել է համակարգված ձևով։ Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ' իրենց խորհրդատվություններով և փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձակազմը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով լարված վիճակ ստեղծվելու առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները համակարգել է իրավիճակին համապատասխան։ Ստեղծված պայմաններում բժշկական օգնության աշխատանքները արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, արյունով և արյան բաղադրիչներով։

Նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը գործուղվել է Գորիս' Սյունիքի մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքները համակարգելու, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ մշտական կապ պահպանելով վիրավորների բուժումը ինչպես տեղում կազմակերպելու, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական բուժման նպատակով Երևանի հիվանդանոցներ տեղափոխումը համակարգելու համար։

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես սերտորեն համագործակցել է ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ' ուշադրության կենտրոնում պահելով ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների և երկրապահների ապաքինումը։ Նախարարն ամենօրյա այցելություններ է կատարում ծանր հիվանդներին, ծանոթանում նրանց բուժման ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter