HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

Ապրիլի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ այդ առումով կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։

Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը:

Հանդիպումից հետո ստորագրվեցին ՀՀ և ՄԱԿ միջև առաջիկա չորս տարիների՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև երկրում համագործակցության ծրագրի գործողությունների ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև երկրում Միավորված ազգերի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020): 

Մեկնաբանություններ (2)

marina
Pls check the photo reference - this is Mr. Bradley Buzetto, UN RC with FM Nalbandyan
Hetq
Oops, thanks for the correction Marina

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter