HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տարեկան որքա՞ն գումար է հատկացվում պաշտպանության ոլորտին ՀՀ պետբյուջեից

Ադրբեջանի կողմից հարձակումներով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսվեցին մարտերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև:  Առաջին տարածվող լուրերից  արդեն իսկ պարզ էր, որ Ադրբեջանը հարձակման ժամանակ օգտագործել են  հրանոթներ, մարտական ավիացիա, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։

Ըստ փորձագետների՝ Արդբեջանի այս հարձակումն ամենամեծամասշտաբ էր 22 տարի առաջ  ստորագրած հրադադարից հետո։ Մարտերի ընթացքում հայկական կողմն աչքի ընկավ բարձր մարտունակությամբ ու հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցությամբ, բայց՝ ոչ իր զինատեսակներով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կռվում է 80-ական թվականների զենքով։

Այս խոսքերը միանգամից մեծ արձագանք ստացան հայերի շրջանում, հատկապես՝ համացանում: Այն, որ  Հայաստանը կռվում է 80-ական թվականների զենքով, դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես չունի ավելի ժամանակակից զինտեխնիկա։  Բայց նախագահն ինքն էլ նշել է, որ «այո՛, այսօր Ադրբեջանը, երևի թե, ունի ավելի ժամանակակից զինատեսակներ»։

Գլխավոր և հիմնական հարցերն են՝ ինչո՞ւ հայկական կողմն այսօր չի տիրապետում ավելի ժամանակակից զինատեսակների, ինչո՞ւ չի օգտագործվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական ամբողջ ներուժն՝ ի դեմս հայ բարձրակարգ մասնագետների։  Այս ամենն ամբողջացվում է մեկ հարցի մեջ՝ ինչո՞ւ  այսօր պաշտպանության ոլորտին պետական բյուջեից հատկացվող գումարը բավարար չէ զինատեսականին թարմացնելու համար։

Վերջին օրերի դեպքերն առիթ են՝ անդրադառնալու, թե տարեկան որքան գումար է հատկացվում ՀՀ պետական բյուջեից պաշտպանության ոլորտին։ Ստորև ներկայացնում ենք այդ տվյալներն՝ ըստ ՀՀ պետական բյուջեի մասին տարբեր տարիների օրենքների.

Որպեսզի այս թվերը «խոսեն» ավելին, նշենք, որ 2015-ին, օրինակ, պաշտպանության  ոլորտին հատկացվող գումարը կազմում է պետական բյուջեի 15,2%-ը։ Համեմատության համար՝ հնդհանուր բնույթի հանրային ծառայություններին հատկացվել է 18,4%-ը, առողջապահությանը՝ 6,4%-ը, կրթությանը՝ 9,6%-ը  և այլն։

Այսինքն՝ ընդհանուր բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվող մասնաբաժինը փոքր չէ։  

Խնդիրն այստեղ այլ է։ Արդյոք բյուջեով նախատեսված մնացած գումարներն արդյունավե՞տ են օգտագործվում, և ինչի՞ վրա չարժի գումար ծախսել ու փոխարենն այդ գումարն ուղղել պաշտպանության ոլորտ, թարմացնել զինտեխնիկան։

Իրականում դրա համար միլիոնավոր դոլարներ են հարկավոր։ Բայց և միլիոնավոր դոլարներ են կազմում այն գումարները, որոնք ծախսվում են՝ առանց որևէ լուրջ արդյունքներ տալու։ Շրջանառվող բազմաթիվ օրինակներից են պետական գնումների վրա ծախսվող գումարների, ծառայողական ավտոմեքենաների, գործուղումների, այս կամ այն ծրագրերի վրա ծախսվող գումարների կրճատումները և այլն։ Եվ եթե բազմաթիվ բիզնեսներ ունեցող պաշտոնյաները իրենց իրական եկամուտներին համապատասխան հարկեր վճարեն, բյուջեն կշահի։ Դա ևս կարող է նպաստել պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեի մեծացմանը։

Մեկնաբանություններ (4)

Աշոտ
Այդքան գումարները արդյունավետ օգտագործելու դեպքում, հիմա մենք կունենաինք մեր սեփական ռազմական արտադրությունը, որը նույնիսկ չէր զիջի իսրաելականին: Կարծում եք սա երազանք է, ՈՉ Երբեք մի պառզ պատճառով, որ մենք այդ ամենը ժամանակին ունեցել ենք Մոտ 70 երիտասարդ զոհվեց լոկ այն բանի համար, որ ինչ որ մարդիկ ունենան թանկարժեք մեքենա, լավ բնակարան և այլ… Եկեք ցանկանաք, որ այն մարդիկ որ բանակից փող է գողացել հատուցի իր հարազատի կորստով Եվ երբեք ուշ չի սկսել մերը արտադրել:
Hay
Հետք-ը, մյուս լրատվամիջոցները եւ հատկապես իրավասու մարմինները պետք է ստուգեն բանկի ծախսերը, մատակարարող Ընկերությունները, ու հայտնաբերեն, թե ովքեր են փոշիացրել գումարները՝ բանակի համար գնումների փոխարեն, ու վերադարձնել գումարները, իսկ ամեն մեծահարուստի պետք է կցել սահմանի մի հատված ու պարտադրել հոգալու բոլոր անհրաժեշտ ծախերը
Ա
Իսկ եթե հաշվենք թե ինչքան գումար է կաշառքի տեսքով հասարակ չարքաշ ժողովրդից փոխանցվում տարբեր աստիճանի պաշտոնյաներին (այդ թվում ոչ վերջին հերթին բանակում) ապա բանակի արդիականացումը ընդամենը շատ սեղմ ժամանակի հարց է
Hay
10 tari araj rusakan aliqov cuic ein talis Moskvai amenatank gisherain kluby u haxordavary hatuk sheshtec vor etexa a gtnvum Hayastani naxagahi txen u 1000 dollaranoc shampain a xmum hima el Glendale um knka het milionner en caxsum stic hashvarkner anelu texy robic miliardy vercreq enqan zenq karneq vor bakun el kgraveq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter