HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպաններին

Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն: 

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ ապրիլի սկզբին ադրբեջանաղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։

«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։ 

ԱԳ նախարարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծեց նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter