HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:

Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter