HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մետրոպոլիտենն այս տարի դարձավ 35 տարեկան

Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը,  35 տարեկան է։

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, Երևանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։ Կապույտ արագասլացների անխափան երթը և, որ ամենակարևորն է, բնակիչների համար անվտանգ ու հարմարավետ երթևեկություն ապահովելու նպատակով վերջին տարիներին ներդրումային ծրագրերի շրջանակում Երևանի մետրոպոլիտենում զգալի աշխատանքներ են իրականացվել: Ներդրումային այդ ծրագրերի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Եվրամիության հարևանության աջակցության ծրագրի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված համաձայնագրով։ Մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը լինելու է շարունակական և ներառելու է զարգացման մի շարք ուղղություններ,  ինչն էլ հնարավորություն կտա առաջիկա տարիներին 35-ամյա կառույցը տեսնել նորացված:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter