HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում. նախաձեռնություն

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը Մոսկվայում դատապարտված գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի և կեցության նոր պայմանների մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ․

«Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:

Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:

Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերամբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:

Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:

Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։

Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանցից միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով»:

Մեկնաբանություններ (1)

Բարեկամ
... եթե մեր նախագահը լիներ ալիևը, կամ գոնե երկրորդ նախագահը լիներ ալիևը, կամ գոնե առաջին նախագահը լիներ ալիևը ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter