HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ապրիլի 24-ին կհնչի Սերժ Թանկյանի նոր ստեղծագործությունը

Երևանում ապրիլի 24-ին կհնչի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի նոր ստեղծագործությունը՝ «Ավրորայի երազանքը», որը նվիրված է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին։ Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամը։

«Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի  փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:

«Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց հիմնած մանկատանն է մեծացել նրա պապիկը: Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգեց նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվեց կատարել կառավարության՝ հայերին սպանելու եւ արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ սպանվեցին՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով»,- գրված է հաղորդագրության մեջ:

«Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որն հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա եւ  կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը:

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով մեր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհումն է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը: Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների եւ իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի միջոցով մենք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր են խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»:

Հ․Գ․ - Տեքստում փոփոխություն է եղել․ սկզբնապես այն հրապարակվել է «Սերժ Թանկյանը ապրիլի 24-ին կկատարի իր նոր ստեղծագործությունը» վերնագրով, սակայն IDeA հիմնադրամից ավելի ուշ պարզաբանեցին, որ ստեղծագործությունը չի կատարվելու Ս․Թանկյանի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter