HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտոնւմ է, որ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter