HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Մարզպետական» ֆեոդալիզմի և ներքին վերափոխման արանքում

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու միջադեպը բացառապես մեկ` զուտ մարդկայինի ու բարոյականության հարթության մեջ դիտարկվեց: Եվ դա օբյեկտիվորեն պայմանավորված էր առաջին հերթին Խաչատրյանի, ով ավելի շատ հայտնի է իր «Լիսկա» մականվամբ, մարդկային տեսակով, էքսցենտրիկ պահվածքով ու մշտապես իր արարքների համար պատժից խուսափելու կարողությամբ: Սակայն իրականում սա ունի խորը համակարգային ենթատեքստ, որով և պայմանավորվում են առհասարակ նման հարաբերությունների ձևավորումը գործարարի և պետական պաշտոնյայի, տվյալ դեպքում մարզպետի միջև և հաշվների պարզումը նման մեթոդներով:

Սիլվա Համբարձումյանը, անկասկած, հանկարծակի ի հայտ եկած անձնավորություն չէ, չնայած լայն հասարակայնությունը նրան մոտիկից ճանաչելու առիթ մինչ այս չէր ունեցել: Նա գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ սա բիզնեսի մի այնպիսի ճյուղ է Հայաստանում, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխանության կողմից, որտեղ պատահական մարդիկ չեն լինելում, և որտեղ գործում են բոլոր խաղացողների համար պարտադիր չգրված օրենքներ:

Եթե այսքան ժամանակ Սիլվա Համբարձումյանին հաջողվել է անաղմուկ և բավականին արդյունավետ գործունեություն ծավալել, նշանակում է նա իշխանության համար յուրային է ու վստահելի: Եվ ահա այս գործարարն իսկական ճակատամարտ է սկսում իշխանական համակարգի առանցքային դերակատարներից մեկի դեմ, ով մարզպետ լինելուց բացի նաև գործարար է և նույնպես ներգրավված է Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում: Այլ կերպ ասած` գործ ունենք ներհամակարգային մի վեճի հետ, որը պարզապես այլևս հնարավոր չի եղել պահել ներսում:

Հատուկ քննչական ծառայությունն արդեն երկու գործ է հարուցել` նախ Խաչատրյանի կողմից թանկարժեք ինչ-որ սարքավորում գողանալու մասին Համբարձումյանի հայտարարությունների և երկրորդ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարզպետի կողմից գործարարի ծեծի ենթարկվելու առթիվ:

Սա աննախադեպ է այն իմաստով, որ նախկինում Սյունիքի մարզպետը երբեք իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Նրա գործողությունների, վարքագծի վրա մշտապես աչք է փակվել, ինչն էլ հանգեցրել է Սյունիքում խաչատրյանական ֆեոդալական իշխանության բեսպրեդելի հաստատմանը:

Բայց մյուս կողմից հատկանշական է, որ ոչ միայն գողության մասին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները, այլև հյուրանոցում տեղի ունեցած խուլիգանական միջադեպը իշխանությունների կողմից հրապարակային արձագանքի չարժանացան:

Չի բացառվում, իհարկե, որ սա Խաչատրյանից ազատվելու նախապատրաստություն է, ինչը, սակայն քիչ հավանական է թվում: Սովորաբար նման դեպքերում անցանկալի, իրենց դարն ապրած և որոշակի ծառայություններ մատուցելուց հետո «անպետքացած» անձանցից ազատվելու օպերացիան իշխանությունն իրականացնում է հնարավորինս մեծ աղմուկով, դրա շուրջ շոուներ սարքելով, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում պետական կառավարման համակարգն անորակ կամ վարկաբեկված կադրերից մաքրելու լոզունգների ներքո:

Այդպես էր թե՛ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, թե՛ ինչ-որ իմաստով արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունների պարագայում: Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկսված այս սկանդալային պատմությունը կարծես դուրս է իշխանության հետաքրքրություններից:

Սա երկու բան կարող է նշանակել: Առաջին` մարզպետին հեռացնելու որևէ ցանկություն հերթական անգամ իշխանությունը չունի ու չի ցանկանում դրա շուրջ աղմուկ ու ավելորդ սպասումներ առաջացնել: Եթե այդպես է, ապա Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի ելքն արդեն վճռված կարելի է համարել, և դրանք պարզապես Խաչատրյանին արդարացնելու խնդիր են լուծելու:

Գործարարին ծեծելու իրողությունը կարող է շրջանցվել ընդամենը նրան նկատողություն հայտարարելու կամ որևէ այլ տույժ կիրառելու միջոցով: Բայց այդ դեպքում ստացվելու է, որ Սիլվա Համբարձումյանը ստում է իր մեղադրանքներով:

Եթե սա Համբարձումյանին խաղից հանելու և նրան սեփականությունից զրկելու նպատակ չի հետապնդում, ապա նշանակում է` առնվազն գործարարի և մարզպետի միջև առաջացած և արդեն իսկ ջրի երես դուրս եկած խնդիրը լուծելու նպատակ է հետապնդում:

Այս իմաստով հատկանշական է, որ հյուրանոցում տեղի ունեցածի հետ կապված գործը հարուցվել է ծեծի որակմամբ, ինչը հնարավորություն է տալիս գործը կարճել կողմերի` փոխադարձ համաձայնությունների հանգելու, Համբարձումյանի կողմից բողոքը հետ վերցնելու պարագայում:

Այսինքն` տվյալ դեպքում գործ ունենք միանգամից մի քանի հիմնախնդիրների կամ գործոնների հետ, որոնք չեն երևում առաջին պլան մղված պարզունակ ինտրիգի ազդեցության տակ:

Նախ` խնդիրն այստեղ հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող գործընթացները գերգաղտնի պահելու և մասնավոր բիզնեսի, սեփականության փաստացի անպաշտպանությունն է տարատեսակ ոտնձգությունների նկատմամբ:

Երկրորդ` մարզպետի դրսևորած և նրան որոշակի վարքագիծ թելադրող բիզնես հետաքրքրությունները, որոնք շահերի բախման սկզբունքի ակնհայտ խախտում են, և միայն դա պետք է բավարար լիներ նրան պաշտոնանկ անելու համար:

Երրորդը արած խախտումների, ապօրինությունների համար պատժի կիրառման, պատասխանատվության ենթարկելու ընտրողականությունն է:

Փաստորեն, միևնույն զանցանքի համար մեկը կարող է պատժվել աշխատանքից ազատմամբ, ինչպես, օրինակ, Գագիկ Բեգլարյանը, իսկ մյուսը, տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանը, փաստացի պաշտպանության տակ հայտնվել, եթե, իհարկե, հարուցված գործերը ոչ մի արդյունքի չբերեն:

Եվ վերջապես չորրորդ` այս միջադեպը և դրա հետագա զարգացումները առաջին հերթին պատասխանելու են այն հարցին, թե որքանով է իշխանությունը հետևողական` կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց մասին սիրում է անընդհատ կրկնել:

Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է պետական պաշտոնյաների և նրանց հարազատների զուսպ ու պատասխանատու պահվածքի անհրաժեշտության մասին: Իսկ օրերս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում ունեցած ելույթում նա խոսում էր արդեն ներքին վերափոխման և փաստացի գործարարությունը պետական իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության մասին:

«Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Մնում է սպասել, թե երբ և ումից է սկսվելու այս համընդհանուր վերափոխումը: 

Մեկնաբանություններ (8)

MARGARIT ADIBEKYAN
ETE SILVAIC HANKIC GOXUTUN E AREL MARZPET@ INCH E CHASI ED MASIN ? SUNIKUM BOLOR@ VAXECAC EN MARZPETIC DRA HAMAR EL HACHOYAXOSUM EN ,,,, AMOT E CHORTATIRAKAN KARGER@ VAXUC PATMUTYAN GIRKN EN ANCEL,,,,
Լիլիթ, Սյունիք
Կարծում եմ, այս ամբողջ պատմության միակ նպատակը աղմուկ բարձրացնելն ու ուշադրության կենտրոնում հայտնվելն է, հասկանալի է, որ Սիլվայի կողմից: Թե ինչ նոր խաղ է սկել և ինչու հիմա, կիմանան ինքն ու իր յուրայինները: Հայաստանում մշտապես անարդարացի ու անմարդկային վերաբերվում են շատերի հանդեպ, բայց դրանց շուրջ ոչ մի աղմուկ չի բարձրանում: Սիլվան նախքան նման խաղ սկսելը պետք է մտածեր, որ այս պատմության արդյունքում իր վերաբերյալ ոչ դրական հանգամանքներն ի վերջո կպարզվեն...
Aramazd
vonc cheq haskanum vor ayd amen@ herqvela,,,MARZPET@ ayd jamanak shat karevor handipmana exel,,,es vor da lav gitem,,,lragroxner jannnn,,,,verjacreq nmanatip himarutyuner@
ARAMAZD
cheq haskanum vor ayd amen@ herqvelaՄեկնաբանությունը...
ԱՐԱՄԱԶԴ
INCHQAN ANTASIB ENQ HAYEROV,chi kareli nman baner xosel mi bani masin vor cheq karox himnavorel, ,,,heriqa verj tveq, arden stapveq,lriv chaper@ ancnum eq, ,,,inchqan heshta koxqic mardu masin vat@ xosel
gegecik
syuniki ichxan@ mi or patasxan kta, anpatjeli mard chka...bolorin koch em anum satarel tiknoj@...
Arsen
Բա որ ասում եմ մենք էշ ենք ճիշտ եմ ասում էլի: Բա ուր են կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները, որոնք բացի գրանտային գումարներ ուտելուց ուրիշ ոչ մի բան չեն անում, բա ուր են մեր երիատասարդական կազմակերպությունները, որոնք իրենց անվամբ արդեն իսկ չպետք է լռեին սակայն լռում են: Մենք ստրուկ ենք, ստրուկ, իսկ մեր ղեկավարությունը փտելա, որոևհետև մենք ենք փտած: Ընդդիմությունը տեղին անտեղին ցույցերա կազմակերպում բա հիմա ուր են երկիր են ուզում փոխեն հեսա սրանից լավ հնարավորություն իրանց գործը ցույց տալու համար, չկան, որովհետև ոչ ոք ոչինչ չի ցանկանում փոխել: Բոյկոտենք գալիք ընտրությունները, ասենք որ ոչ մի կուսակցության էլ չենք ըտրելու որվհետև բոլորն էլ լուռ են անօրինականությունների նկատմամաբ: Հանրապետականին մասնավորապես սա արդեն 2-րդ դեպքն է այդ կուսակցության անդամները մարդ են ծեծում, դա կուսակցությունա թե խուժանների հավաքատեղի էս ինչ են անում
TIGRAN
HODVACNERI MEJ CHGITES INCHU CHI GRVUM HOTELI BNAKVOXNERI MASIN OVKER NERKA EN EXEL MIJADEPIN,,,,PATKERACNUM EM TE VORKAN KZARMANAN ERB IMANAN VOR MARZPET E KNOJ HET TXAYAKAN BAZAR ANUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter