HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին իրադրությունը մնացել է նույնը

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ: Հյուսիսարևելյան  (Մարտակերտ) ուղղությամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (15 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների շնորհիվ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter