HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊՆ-ն հերքում է

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ադրբեջանական պրոպոգանդան' հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը, դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք:

Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter