HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահաբեկչության վարկածն ամբողջությամբ հերքվեց. դատախազություն

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը: Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է:

Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝  բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել  գործողությունների ընթացքի  վերաբերյալ:

Այս պահին արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում  63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter